Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հիմքերը չպետք է վերացական լինեն և մրցութային կարգով աշխատանքի անցած մարդուն իրավունք չունեն ազատելու. Միհրան Պողոսյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 19,2024 10:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գևորգ Պապոյանը Հովիկ Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի՝ ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:

Միհրան Պողոսյանն էլ ասաց. «Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է անձին աշխատանքից ազատել միայն որոշակի հիմքերով, օրինակ, երբ կորցնում է աշխատողն իր վստահությունը, բայց դա չի նշանակում, որ ամեն մի նման պատճառով օրենքը թույլ է տալիս անձին ազատել: Վստահություն կորցնելը պետք է բացատրվի այն հանգամանքով, ասենք, եթե անձը կատարել է հանցանք եւ այլն: Հստակ է մի բան, որ ուղղակիորեն չի կարելի անձին պաշտոնից ազատել: Օրենքը նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք այդ կանոններին չեն ենթարկվում: Օրինակ, նախարարներին ազատեցին աշխատանքից, այդտեղ այս տեսանկյունից չկա խնդիր, հիմքեր պարտադիր չեն: Դրանով են քաղաքական եւ հայեցողական պաշտոնները տարբերվում իրարից: Ինչ վերաբերում է Աղազարյանի որդուն, ապա նա քաղաքական պաշտոնյա չէ, եւ նրան աշխատանքից ազատելն անօրինական է: Չի կարելի սուբյեկտիվ գործառույթներ կիրառել նման հարցերում: Օրինակ, եթե ինչ-որ մի պահեստապետի ազատում են աշխատանքից, պետք է անձը մեղադրվի գողության մեջ, եւ դա ուղիղ հիմք լինի աշխատանքից ազատման: Հիմքերը չպետք է վերացական լինեն, հակառակ դեպքում սուբյեկտիվիզմը կարող է լինել չափազանց մեծ: Պետք է պարտադիր իրադարձություն տեղի ունենա, ըստ դրա` նման ընթացք ստանա: Մրցութային կարգով աշխատանքի անցած մարդուն ոչ մի իրավունք չունեն ազատելու աշխատանքից` սա էլ առանձին թեմա է»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031