«Հայաստանի այս իշխանությունը քաղաքականություն չի վարում. չկա՛ քաղաքականություն, այս մարդիկ զբաղված են ընդամենը իշխանությունը պահելու խնդրով, որովհետև այդ իշխանությունն իրենց գոյության երաշխիքն է։ Դա է պատճառը, որ իրենց հետաքրքիր չէ, որ Ադրբեջանն այսօր զորավարժություններ է անում «Լեռնային և քաղաքային մարտեր» խորագրով, իրենց հետաքրքիր չէ այն, որ Թուրքիայի Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյաները գնում են Ադրբեջան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
Ընդդիմադիր դաշտում, ըստ Անանյանի, չկա համախմբվելու ձգտում և ցանկություն, կա եսակենտրոնությունը, ինչը խանգարում է բոլորին, և, կամա թե ակամա, ստացվում է, որ նրանք ևս խաբում են հանրությանը։
«Ինչ վերաբերում է նրան, թե իշխանությունն ընկած է փողոցում, ապա այսօր այդպես չէ. շատ ամուր է այն այսօրվա իշխանության ձեռքերում։ Իշխանությունը որևէ ձևով չեն զիջելու, անգամ ընտրություններով չեն զիջելու՝ անկախ արդյունքներից»,- ասաց Անանյանը:
«Իսկ Հայաստանում բնակվել ցանկացող այդ 300.000 ադրբեջանցին, որոնց մասին խոսվում է, լինելու է այս իշխանության էլեկտորատը»,- ասաց Անանյանը։
Կարդացեք նաև
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։