Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին

Դեկտեմբեր 18,2024 23:44

Ավստրալիայի խորհրդարանի անդամ Փոլ Ֆլետչերը նամակ է հղել Ադրբեջանի դեսպանատուն՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին:

Ֆլետչերը նաև պահանջել է ամսական պարբերականությամբ տրամադրել տեղեկություններ Դավիթ Իշխանյանի հոգեկան և ֆիզիկական առողջության վերաբերյալ:

Նամակում նշվում է. «2019 թվականին ես և իմ մի քանի տասնյակ գործընկերներ հանդիպել ենք պարոն Իշխանյանի հետ մեր Դաշնային խորհրդարանում։ Հենց այս պատճառով նրա ձերբակալության և կալանքի պայմանները հատկապես մտահոգիչ են ինձ համար»:

Փոլ Ֆլետչերը նամակը եզրափակել է հետևյալ հայտարարությամբ. «Աշխարհը հետևում է Ադրբեջանին։ Ավստրալիան հետևում է Ադրբեջանին»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Ֆլետչերին իր նամակի և բոլոր հայ պատանդների ազատ արձակմանը նվիրվածության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031