ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի համանախագահները առցանց ձևաչափով քննարկել են 2022-2027թթ համար ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումները:
Նշվել է, որ 2024թ. դեկտեմբերի 19-20-ին կայանալիք Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում միջտարածաշրջանային համագործակցությունը կդառնա քննարկվող առանցքային ուղղություններից մեկը:
ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային հոբելյանական 10-րդ համաժողովը ռուսական կողմի առաջարկով կկազմակերպվի 2025թ.-ին: