Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի գինը 100 դրամ պահելու հնարավորություն կա, քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի»․ Հայկ Մարության

Դեկտեմբեր 18,2024 22:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտի սակագինը, սակագինը 100 դրամ պահելու հնարավորություն կա»,- Factor TV-ի ուղիղ եթերում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ասաց «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Սակագնի թանկացման դեպքում հավաքագրումներն աճելու են 5 մլրդ դրամով, բանավեճի ժամանակ ասել էր Տիգրան Ավինյանը։ Հայկ Մարությանն ասաց, որ ինքը ցույց կտա այն ճանապարհը, որի միջոցով հնարավոր է խուսափել սակագինը թանկացնելուց։

«2021 թվականին, երբ ես քաղաքապետ էի, գույքահարկի հավաքագրումը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքի համար՝ 12,8 մլրդ։ 2024-ին գույքահարկն արդեն 13 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13.2 մլրդ դրամ: Այսինքն՝ տարբերությունը 8 մլրդ դրամ է: Իսկ 2025-ին հավաքվելու է 14․92 մլրդ դրամ ավելի, 2026-ին՝ 20 մլրդ դրամ ավելի՝ քերելով ձեզանից: Դրա մեջ 4 հատ 5 մլրդ է տեղավորվում: Դրանով տրանսպորտը հանգիստ կարող է աշխատել 100 դրամով։ Այդ 5 մլրդ դրամի տեղը ես ցույց տվեցի»,- ասաց Հայկ Մարությանը։

Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է սուբսիդավորել տրանսպորտը։ Մենք էս ժողովրդի թշնամին չենք, պարոն Մարության»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031