«Փոքրամասնության քաղաքապետը եկել է այստեղ, լոլոներ է կարդում։ Այս մարդը ձայների մեծամասնություն չունի, իրեն ձայն են տվել, քվորումը ապահովել են այն մարդիկ, ովքեր հայհոյանքներ են անում։ Ընդամենը քվորում են ապահովել, որ դուք դառնաք քաղաքապետ, Դոգը քվորում է ապահովել»,- Factor TV-ի ուղիղ եթերում բանավեճի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց․ «Ինչո՞ւ են ձեր ավագանիները գալիս նիստերին, ինչո՞ւ եք այդ մանդատները վերցրել, ձեր ավագանիները լեգիտիմացնում են»։
Հայկ Մարությանն ասաց, որ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում ՔՊ-ին ձայն է տվել 75 454 մարդ։ «Ես ձեզ վստահեցնում եմ՝ դուք խաբել եք ձեր ընտրողներին, եթե դուք ընտրություններից առաջ ազնիվ քաղաքական գործչի պես հայտարարեիք, որ՝ մեզ ընտրելուն պես մենք թանկացնելու ենք տրանսպորտը, կարմիր գծերը, ամեն ինչը թանկանալու է, այդ մարսկանց սկի կեսը ձեզ ձայն չէր տա»,- ասաց Հայկ Մարությանը։
Ի պատասխան Ավինյանն ասաց, որ երբեք չեն ստել, հասարակությանը տված որեւէ խոստում չեն դրժել։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ