Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դուք լինեիք, կառուցելո՞ւ էիք Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածը երկու տարում»․ Արման Եղոյանը՝ Տիգրան Խզմալյանին

Դեկտեմբեր 18,2024 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, դիմելով ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին, ասաց․ «Դուք մեկնարկում էիք 2017-ից՝ CEPA-ի համաձայնագրից, որը ԵՄ-ն վաղուց արդեն վավերացրել է։ Մինչև հիմա մենք չենք հասցրել անգամ CEPA-ի խեղճուկրակ 2,6 միլիարդ եվրոն ծախսել։ Մինչև հիմա մենք հայտ չենք ներկայացրել։ Ինչո՞ւ էիք սպասում մեր ստորագրահավաքին, դա բոլորովին պետք չէր ձեզ ԵՄ անդամակցության հայտ ուղարկելու համար։ Ստորագրահավաքը մեր փորձն էր ցույց տալ, որ խորհրդարանում գեթ մեկ պատգամավոր չգտնվեց, որը ստորագրահավաքի փոխարեն այդ հարցը դներ քվեարկության»։

Արման Եղոյանն արձագանքեց․ «Ասում եք՝ շատ վաղուց է CEPA-ն ստորագրվել։ Բայց CEPA-ն ստորագրվել է 2017-ի վերջին, 2018-ի մայիսի դրությամբ այն վավերացվել է ԵՄ անդամ չորս թե հինգ երկրների կողմից։ Մինչև բոլոր 27 երկրների խորհրդարանները վավերացրին, բնականորեն երկու տարի անցավ։ CEPA-ն ուժի մեջ մտավ 2021-ի մարտին։ Այո, կան խնդիրներ, բայց ամեն ինչ անում ենք, որ ժամկետների աննշան խախտմամբ դրա կիրարկումը ապահովենք»։

Անդրադառնալով Տիգրան Խզմալյանի այն պնդմանը, որ ՀՀ-ն չի կարողացել ծախսել իրեն տրված 2,6 միլիարդ եվրոն, Արման Եղոյանն ասաց․ «Դա առանձին քաղաքական որոշում է եղել ԵՄ-ի կողմից, CEPA-ով չի նախատեսված։ Դա նախատեսված է հինգ-վեց տարվա համար։ Եվ դրանք նախագծեր են։ Երկու տարում պետք է Հյուսիս-Հարավը կառուցվեր ու պիտի վերջացվե՞ր․ 10-ից ավելի թունել ու կամուրջ պիտի կառուցվեր երկու տարո՞ւմ։ Ուզում եք ասել, որ եթե Դուք լինեիք, երկու տարում կառուցելո՞ւ էիք Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածը։ Նորմալ, հերթով այդ գումարը ծախսվում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031