Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ

Դեկտեմբեր 18,2024 18:02
pek

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 466 դեպք և շուրջ 271.4 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 29 դեպքով 29 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 130 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 13․74 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․3 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպում, հագուստի,կոշիկի և գործվածքների առևտուր և կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․43 մլն դրամ տուգանք,
  • կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի խանութ, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 4․13 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․8 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող և չունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ44 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ15 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտուր և այլ ոլորտներում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 29․7 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․6 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 19․7 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի և կացության կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․5 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 11 հարկ վճարողի մոտ 11 դեպքով արձանագրվել է շուրջ 15․65 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութի և հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք,
  • սուրճի և թեյի արտադրություն, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) և այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․7 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․6 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 29 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 466 հարկ վճարողների ցանկը կցվում է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031