«Տեկտոնիկ փոփոխություն է տեղի ունեցել։ Խոսքը խորը որակական փոփոխությունների մասին է թե′ ԵՄ-ի, թե′ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում»,-«Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց՝ ԵՄ-ի հետ փորձում ենք ձևավորել գործընկերության նոր օրակարգ․ «Բանակցությունները կավարտվեն մոտ շաբաթների ընթացքում, նաև կստորագրվեն շատ մոտ ապագայում։ Այդ օրակարգը ոչ միայն CEPA-ն կլրացնի՝ գրեթե մոտեցնելով ասոցացման անդամների պայմանագրին, այլ կներառի նոր ոլորտներ, որոնք չկային անգամ ասոցացման համաձայնագրի տեքստում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ