Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ռազմական բաղադրիչը կամ մեր ռազմական դաշնակցին փոխել է պետք»․ Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 18,2024 17:50

«Իմ մոտեցումները 2000-2024-ը չեն փոխվել»,-«Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նա շեշտեց․ «Մենք ունենք ռազմական անվտանգության խնդիր․ մեր ռազմական դաշնակիցը, մեղմ ասած, չի ճանաչում մեր պետության սահմանները, մեր վճարված գումարի դիմաց մեզ սպառազինություն չի մատակարարում, հետևաբար որևէ պատասխանատվություն չի կրում մեր ռազմական անվտանգության համար։ Հարց է առաջանում, որ մեր ռազմական բաղադրիչը կամ մեր ռազմական դաշնակցին փոխել է պետք՝ նոր ռազմական դաշնակից գտնելու ոչ դաշինքային կամ դաշինքային համագործակցություն ձևավորելու առումով։ Հակառակի հնարավորությունը գոյություն չունի»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ «Մեր այս տնտեսական դաշնակցի՝ ԵԱՏՄ-ի պարագայում մենք ոչ տեխնոլոգիական տնտեսություն ենք ունենալու, ոչ լուրջ ներդրումներ ու զարգացող տնտեսություն՝ առավել ևս, որ այդ դաշնակիցն այսօր պատժամիջոցների տակ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031