ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Մեկը չկա՞ Ալիեւին ասի՝ էդ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020 թ.-ին մտար Շուշի, ինչո՞ւ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։
Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։
Նախ Ալիևն ասել է, որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։
Կարդացեք նաև
Ալիեւը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանում ապրել է 3, 037, 259 մարդ, որոնցից 2 724, 975 (89.7%) հայեր էին, իսկ միայն 160, 841 (5.2%) ադրբեջանցիներ։
Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3, 304, 776 մարդ, որոնցից 3083, 616 (93.3%) հայեր էին ու միայն 84, 860 (2.5%/ ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300.000 ադրբեջանցի…
Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիեւը նաեւ խոսում է ԵՄ դիտորդների դուրս բերման մասին ու նշում, որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։
Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։
Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։
Էդ ո՞ր օրենքով։
Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։
Ալիեւը նման պահանջներ ներկայացնում է , քանի որ դեմը Փաշինյանն է։
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում , կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՛նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Տեսանք քո բանակցածը…