Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան

Դեկտեմբեր 18,2024 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը…

Ալիևը РИА НОВОТИ գործակալությանը տված հարցազրույցում կրկին պնդել է, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ միայն այս նախապայմանները կատարելուց հետո կհամաձայնվի այսպես կոչված խաղաղության համաձայնագրին:

Ի թիվս այս հարցերի, Ադրբեջանի նախագահը խոսել է նաև, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ Հայաստանի կողմից բանակցություններ սկսելու անհրաժեշտությունից, ԵՄ դիտորդներին դուրս բերելու պահանջից, վերջիններիս՝ իբրև թե ՆԱՏՕ-ի հենակետի վերածվելուց, Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին իբրև թե զինելու անթույլատրելիությունից, իբրև թե հայկական ռևանշիզմից և այլն նսեմացնող պահանջներից:

Ակնհայտ էր մեկ բան, Իլհամ Ալիևը իրեն պատկերացնում է Հարավային Կովկասի ոչ ֆորմալ լիդեր և իրեն թույլ է տալիս ավելի գլոբալ մասշտաբի դատողություններ անել : Դժվար չէ կռահել, թե ինչ քամիներ են նրան քաջալերել նման քամահրական ու պահանջատիրական կեցվածք ընդունել Հայաստանի հանդեպ: Բայց մինչ «պրոադրբեջանական» նպաստավոր քամիների փչելը, Նիկոլ Փաշինյանի դավադիր կառավարության բազմաթիվ սխալներն են Ալիևի «ոգևորության» գլխավոր պատճառը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանի երազներում անգամ չէին լինի պահանջներ թելադրել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Իսկ Նիկոլի դավադիր քաղաքականությամբ բանակցային գործընթացը տապալած, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ուղիղ աջակցությամբ Արցախն օկուպացրած Ալիևը չէր կարող, նախկին իշխանությունների պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց դնել կամ նրա համանախագահներից որևէ մեկին հաթաթա տալ:

Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում Հայաստանի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար: Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ու պահանջները զուտ տարբեր երկրների շահերի գեներացման և Հայաստանի կառավարիչներին նոր ստորացուցիչ գործընթացի մեջ ներքաշելու նախերգանքն է:

Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան: Դատելով այսօրվա քաղաքականությունից՝ ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, որովհետև բոլորը պարզ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայ ժողովրդի և ՀՀ-ի ապագայի հարցն է լուծում, այլ պատրաստ է «պառկել ցանկացածի տակ»՝ հանուն իր աղետալի վարչապետության:

Նա Հայաստանի քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց կամա, թե ակամա՝ նորից ստանում է նոր պատերազմ ու նոր քաոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031