Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ Հեթ-Թրիկ ծրագրի ներկայացուցիչներն արժևորեցին վերջին տարիներին ՀՖՖ-ի կողմից կատարված աշխատանքները և հաջողություն մաղթեցին ապագա ծրագրերում

Դեկտեմբեր 18,2024 17:34

Դեկտեմբերի 18-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը, որի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մինչ բուն օրակարգին անցնելը ելույթներով հանդես եկան հատուկ հրավիրված հյուրերը՝ ՖԻՖԱ-ի Եվրոպայի մասով ռեգիոնալ համակարգող Մարկո Ֆերին և ՈՒԵՖԱ Հեթ-Թրիկ ծրագրի ավագ մենեջեր Դենիս Բաստարին, ովքեր արժևորեցին վերջին տարիներին ՀՖՖ կողմից կատարված աշխատանքները և հաջողություն մաղթեցին ապագա ծրագրերում:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց ՀՖՖ գործունեության հաշվետվությունը (2023 դեկտեմբեր – 2024 դեկտեմբեր), իսկ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2023) ֆինանսական հաշվետվությունը: Երկուսն էլ հաստատվեցին ՀՖՖ Ժողովի պատվիրակների կողմից:

Անկախ աուդիտորական եզրակացությունը ներկայացրեց «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ընկերությունը: Այն նույնպես հաստատվեց ՀՖՖ Ժողովի կողմից: Այնուհետև ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ 2025 թվականի ֆինանսական տարվա բյուջեն: ՀՖՖ Ժողովի պատվիրակները քվեարկեցին բյուջեի հաստատման օգտին: Օրակարգի հաջորդ կետով նշանակվեց ՀՖՖ անկախ աուդիտորը: «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ընկերության փոխարեն 2024 թվականի ֆինանսական տարվա աուդիտը կիրականացնի «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ն:

Օրակարգի 11-րդ կետով հաստատվեցին ՀՖՖ Կանոնադրության փոփոխությունները և լրացումները, այնուհետև տեղի ունեցավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի շարքերը համալրեցին Անուշ Անանյանը («Սարդարապատ» ՖԱ) և Նարեկ Բաբայանը («Սյունիք» ՖԱ):

Այնուհետև կայացավ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նոր անդամի, ինչպես նաև ՀՖՖ Ընտրական կոմիտեի նախագահի, փոխնախագահի, անդամների նշանակումը: ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի անդամ նշանակվեց Նազելի Արսենյանը, ՀՖՖ Ընտրական կոմիտեի նախագահ՝ Ալլա Հախնազարյանը, փոխնախագահ՝ Ալեն Մկրտչյանը, անդամ՝ Իզաբելլա Մուրադյանը (փոխարինող անդամ՝ Անժելա Աբրահամյանը):

Հաջորդիվ ՀՖՖ Ժողովը քվեարկեց ՀՖՖ Կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի կոմիտեի փոխարեն ՀՖՖ Կանանց ֆուտբոլի կոմիտեի և ՀՖՖ Ֆուտզալի կոմիտեի ստեղծման օգտին:

Օրակարգի վերջում քննարկվեց «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ, «Վեդի ՖԱ» ՀԿ և «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ-ներին ՀՖՖ անդամություն շնորհելու հարցը: 3 ակումբների ներկայացուցիչներն էլ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ակումբների գործունեությունն ու ծրագրերը, որից հետո ՀՖՖ Ժողովը քվեարկեց նրանց՝ ՀՖՖ անդամ դառնալու օգտին:

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031