«Ժողովրդագրական մարտահրավերները շատ կարեւոր դեր ունեն արդի քաղաքական դիսկուրսում և′ երկրների անվտանգության և′ տնտեսության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ դիտարկումների համատեքստում»,- «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը։
Ըստ նրա՝ չնայած ժողովրդագրական մարտահրավերները գլոբալ բնույթ ունեն, ՀՀ-ի պարագայում ավելի առանձնահատուկ են․ «Մենք շատ ավելի սուր խնդիր ունենք․ մեր բնակչության սեռատարիքային կառուցվածքի դեգրադացիան է, ինչպես նաև կառուցվածքային խնդիրները։ Մեկ այլ խնդիր ունենք, որը սուր է դրված, ծերացող հասարակության խնդիրն է։ Մեր բոլոր ուսումնասիրությունները և միտումները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը նույնպես ծերացող է, և պետք է կարողանանք այս խնդիրների հետ ապրել և համարժեք ռազմավարական խնդիրներ դնել մեր առաջ, որ այս բոլոր հարցերի պատասխանները ունենանք։ Դրա համար Ժողովրդագրական ռազմավարության հիմքում դրել ենք ավելի քան 190 ծրագրեր, մինչև 2040-ը իրականացնելու, որ այդ բոլոր մարտահրավերներին դիմակայենք։ Մեր հիմնական խնդիրը մարդկային կապիտալի զարգացումն է և ապագայում ժողովրդագրության կայուն կառուցվածք ունենալը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ