«Նիկոլին ո՞վ է բանի տեղ դնում, որ ինքն էլ անդրադառնա Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին, դրա համար էլ ինքը պետք է արդարացնի իր ոչինչ լինելը: Եթե նա փորձի գերիների հետ կապված ինչ-որ հարցով դիմել Ալիեւին, Ալիեւը պիտի ընդամենը քմծիծաղի…»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով, նախ պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում է գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. «Սրանք իրենց անկարողությունը բարդում են դիմացինի վրա, մի բան, որ ՔՊ-ն իր ողջ գործունեության ընթացքում է արել: Ցավոք, Հայաստանում ձեւավորվել է մի իշխանություն, որը չի սպասարկում մեր ժողովրդի, մեր երկրի շահերը, սրանցից ի՞նչ պահանջես»:
Խաչիկ Մանուկյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմին, Արցախի հանդեպ Ադրբեջանի ռազմական վայրի գործողություններին, որոնք նրա ձեւակերպմամբ, իրականացվեցին Արեւմուտքի եւ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո. «Անգամ մանկասայլակների ուղղությամբ էին ռումբեր նետվում, բայց Արեւմուտքը լուռ էր, իսկ Վրաստանում անկարգություններ անողներին պաշտպանում են: Ի տարբերություն սրանց, Իվանիշվիլին ամեն ինչ անում է, որ իր երկիրը փրկի: Վրաստանը վաղուց հասկացել է, որ Արեւմուտքը գալիս է ոչ թե մարդասիրական, ժողովրդավարական արժեքներ վեր հանելու, այլ հետամուտ է զուտ իր շահերին:
Մենք տեսանք, թե ինչպես էին էստեղի չակերտավոր վերլուծաբանները հայտարարում էին, թե Քամալա Հարիսն է ընտրվելու, անգամ երդում ու կրակ էին ուտում, բայց ամեն բան փուչիկի պես պայթեց, որովհետեւ Թրամփն ընտրվեց: Ու հիմա դրանք դեռ շարունակում եք տարբեր հարթակներում խոսել, որովհետեւ դրա համար սնվում են դրսից: Բայց նաեւ նախապատրաստվում է ՔՊ-ի հոգեհանգիստը, եւ այդ հոգեհանգիստը շքեղ են նշելու: Ես մի անգամ ասել եմ՝ սրանք եկան «դուխով» կեպիներով, ստով ու կեղծիքով, Աբաջյանի կեղծ պապ խաղացնելով, եկան ու խաբեցին ժողովրդին…»:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանն ասաց, որ անմահների ծնողներով տարեմուտին նորից հավաքվելու են Եռաբլուրում. «Նիկոլ, ասում էիր՝ հանուն մեր երեխաների, հողի տա՞կ պետք է գնանք մեր երեխաներին գրկենք, դա՞ էր հանունը…Դու քո որովայնի, քո բարեկեցության համար եկար իշխանության եւ խժռեցիր մեր զավակների կյանքը եւ մեր կենսագրությունը…»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ