Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Վրաստանի հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ նոր ընտրություններ անցկացնելու համար:
«Եվրոպան պետք է գործելու լծակներ գտնի: Եթե Եվրոպան չի կարող լծակներ գործադրել 3,7 միլիոնանոց երկրի վրա, ինչպե՞ս կարող է ակնկալել մրցակցել 21-րդ դարի հսկաների հետ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Եվրամիության ղեկավարները Վրաստանի զարգացումները կքննարկեն հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: