Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Սպուտնիկ Արմենիա. «Արևմտյան երկրները փորձում են Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության գոտի և ապակայունացնել իրավիճակը Վրաստանում», – օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Ըստ նրա՝ Արևմուտքը, ֆինանսավորելով և ուղղորդելով Վրաստանում բողոքի ակցիաները, ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Այդ փորձերի մեջ ակնհայտ է երկիրն ուկրաինական սցենարով ակտիվ հակառուսական գործողությունների մեջ ներքաշելու շահագրգռվածությունը։
Գերասիմովի խոսքով՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում։ Մեծամասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը դրական առաջընթաց են գրանցել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: