Ազգային ճակատ-ն ամփոփ ներկայացնում է այսօր Իլհամ Ալիևի կողմից հնչեցված սպառնալիքները և պահանջները
🔷1. Սահմանադրության փոփոխության պահանջ
Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին և ՀՀ ինքնիշխանության խախտում։
🔷2. «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շարունակական սպառնալիքը
Ալիևը պնդում է, որ շուրջ 300,000 ադրբեջանցի դիմել են՝ իբր իրենց «տները» վերադառնալու նպատակով։ Սա Ադրբեջանի վաղուց մշակված ռազմավարության մաս է, որն ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարմանը և ՀՀ ներքին գործերին երկարաժամկետ կտրվածքով միջամտելու գործիքակազմի ստեղծմանը։
🔷3. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը
Ալիևը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի» կնքումը ենթադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիակատար լուծարում։ Սա ուղիղ հարված է Արցախի խնդրի միջազգային ճանաչման և կարգավորման հնարավորությանը։ Այս քայլը նաև լեգիտիմացնում է հակամարտությունները ուժի կիրառումով լուծելու Ադրբեջանի մարտավարությունը։
Կարդացեք նաև
🔷4. Իրավունքների պաշտպանությունից հրաժարում
Ալիևը հաստատել է, որ քննարկվում են հետևյալ կետերը՝
• Միմյանց դեմ միջազգային հայցերից հրաժարումը, որը նպատակ ունի կասեցնել Արցախի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդարադատական գործընթացները։
• «Այլ երկրների ներկայացուցիչների՝ սահմանին չտեղակայումը», որը ՀՀ ներքին գործերին ուղղակի միջամտության ևս մեկ օրինակ է։
🔷5. Նոր ագրեսիայի նախապատրաստում
Ալիևը նաև անդրադարձել է ՀՀ զենքի մատակարարումներին՝ դա որակելով որպես «հարձակողական մահաբեր զենքեր»։ Սա Ադրբեջանին նոր ագրեսիայի նախապատրաստելու արդարացում է, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու քաղաքականության սնանկությունը։