«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ։ Մենք այս անգամ ուզում ենք ոչ թե հրավիրենք միայն ազգային հավաքականի մարզիչ, այլև ՀՖՖ-ում գլոբալ ծրագիր իրականացնել, որը միտված է լինելու հայկական ֆուտբոլի որոշակի ռեստարտին։ Հույս ունեմ, որ հունվարի վերջին կներկայացնենք թե՛ նոր մարզչին, թե՛ այդ նոր ռազմավարությունը, որով աշխատելու է ֆուտբոլի ֆեդերացիան»,- ՀՖՖ 25-րդ հերթական ժողովում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։