ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է. «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է. «Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է»։