Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար շարունակում է ռազմավարական նպատակ մնալ». Էրդողան

Դեկտեմբեր 18,2024 13:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ, հայտնում է Ermenihaber-ը:

Էրդողանն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ:

«Ակնհայտ է, որ մեր անդամակցությունը կարևոր ներդրում կունենա ինչպես մեր երկրի, այնպես էլ միության համար:

«Ոչ-ոքի» ձևաչափի և փոխադարձ հարգանքի հիման վրա կարող ենք շարունակել մեր համագործակցությունը»,-ասել է նա:

Բացի այդ, Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարին և համարել, թե Թուրքիան միակ պետությունն է, որը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Իսլամական պետությանը» (DEAŞ) պարտության է մատնել:

«Մենք կտրականապես թույլ չենք տալու, որ այս կազմակերպությունները ծաղկեն: Մեր տարածաշրջանի ապագայում ոչ «DEAŞ»-ի, ոչ «PKK»-ի և ոչ էլ դրանց մասունքների համար տեղ չկա», – հավելել է Թուրքիայի ղեկավարը:

«Թուրքիան այսօր» լրատվական ալիքը հայտնում է. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 1 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային՝ փախստականներին սեփական տարածքում պահելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031