Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում նման պահանջներին․ Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին

Դեկտեմբեր 18,2024 13:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կարծում եմ, ավելի ճիշտ է նման հարցերն ուղղել Երեւանին՝ հասկանալու համար, թե Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում նման պահանջներին․ այսօր կայացած ասուլիսում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայաստանցի լրագրող Հայկ Խալաթյանի հարցին՝ ինչպե՞ս է պաշտոնական Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին ներկայացվող անընդհատ պահանջներին՝ խաղաղության բանակցությունների ֆոնին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ պաշտոնական Մոսկվայի տեսակետը մեկ անգամ չէ, որ հրապարակվել է՝ բարձր մակարդակում քննարկման թեմա են մարդասիրական հարցերը, մասնավորաբար, փախստականների իրավունքների, մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանումը, ռազմագերիների փոխանակումը եւ այլն։ Նա հայտարարեց՝ պաշտոնական Մոսկվան պատրաստ է աջակցել, եթե կողմերը դեմ չեն լինի։

Հարց հնչեց նաեւ այն մասին, որ օրերս Ադրբեջանի իշխանությունները երրորդ երկրի միջոցով առաջարկ են փոխանցել Հնդկաստանի իշխանություններին՝ զենք-զինամթերքի առուվաճառքի շուրջ բանակցություններ սկսելու մասին, մինչդեռ Հնդկաստանի իշխանությունները մերժել են առաջարկը։ Լրագրողի դիտարկմամբ՝ հայաստանյան պրոիշխանական հեռուստաալիքների մեկնաբանությունները եզրահանգումների տեղիք են տալիս, որ այդ երրորդ՝ բարեկամական երկիրը, ՌԴ-ն է։

«Հայաստանում պրոիշխանական մամուլը շատ բան է փորձում ներշնչել։ Երբեմն այնպիսի անհեթեթություններ են տարածում․․․ եթե կարդաս, կարծում եմ, կարող ես հիվանդանալ․․․ ավելի լավ է՝ չկարդալ»,- եղավ Մարիա Զախարովայի արձագանքը։

Իսկ Հնդկաստանի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը համարեց այդ երկրների խնդիրը, որը մեկնաբանելու առիթ Մոսկվայում առայժմ չեն տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031