Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երեւանի կողմից»․ Մարիա Զախարովան՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Դեկտեմբեր 18,2024 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ՌԴ-ում դիտարկում են իբրեւ ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երեւանի կողմից․ այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա չի զուգահեռվում երկու երկրների դաշնակցային հարաբերությունների հետ»,- ասաց Մարիա Զախարովան՝ հավելելով, որ դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել են Երեւանին՝ պարզաբանումներ պահանջելով։

Նա հիշեցրեց, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ էլ հորդորել էր Երեւանին՝ դադարեցնել հետապնդումները ՌԴ քաղաքացիներին նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ ՀՀ իշխանությունների քիմքին չեն գալիս, մանավանդ, որը, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, ՀՀ իշխանություններն անընդհատ աղաղակում են իրենց ժողովրդավար լինելու եւ բազմակարծության ջատագով լինելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան մուտքի իրավունքն արգելվել էր նաեւ Կոնստանտին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի համար։

Մարիա Զախարովան հայտարարեց, որ ՌԴ-ն նման հարցերը մշտապես կբարձրացնի պաշտոնական Երեւանի առջեւ։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել էր Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան։ Նա ժամանել էր ծնողների շիրիմին այցելելու նպատակով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Անդրանիկ Միհրանյանի նկատմամբ արգելքին՝ մասնավորապես գրել է. «Թող հիշի, որ 2017թ. Ստեփան Գրիգորյանն էր այցի գնում Մոսկվայում հուղարկավորված իր ծնողների գերեզմանին, և օդանավակայանում նրան ռուսական իշխանությունները անցանկալի անձ ճանաչեցին ու տասնամյակներով զրկեցին Ռուսաստան մտնելուց։ Իսկ իր նման մարգուշկաները ոչ մի խոսք չասացին։
Այնպես որ՝ թող համակերպվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031