Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը նշել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ

Դեկտեմբեր 18,2024 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետք է համաձայնեցնել վնասի փոխհատուցման փոխադարձ հայցերից և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը, ВГТРК-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը, հայտնում է Ria novosti-ն: Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են։

Ալիևը կարծում է, որ «Հայաստանին զինելու գործընթացը ընթանում է յոթ մղոնանոց քայլերով», և Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»:

«Ադրբեջանն այսօր» տելեգրամյան ալիքը հատվածներ է մեջբերել Իլհամ Ալիևի հարցազրույցից.

📍Ղարաբաղի օկուպացիայի տարիներին հասցված վնասը կազմում է 150 միլիարդ դոլլար։ Մենք 4 տարի ծախսեցինք հասցված վնասի վերլուծության համար և այն ֆիքսված է փաստաթղթերով։

📍Հայաստանը Ադրբեջանի հետ զինման մրցավազքում չի դիմանա։ Երևանը պետք է հասկանա, որ ԱՄՆ֊ը և Ֆրանսիան հողի վրա նրան չեն օգնելու։

📍Ադրբեջանը Արևմուտքի կողմից Հայաստանի զինման պատճառով ստիպված եղավ ընդունել ռեկորդային 5 միլիարդ դոլլար կազմող ռազմական բյուջե։

📍Հայաստանը, ըստ էության, դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Մեր ճշտված տվյալներով՝ դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռ Պետդեպարտամենտի թույլտվությունը չեն ստացել։ Հենց ստանան, դուրս կգան։

📍Ռուսերենը հասարակությունում պահանջված է և իմ հոր ու իմ շրջանում ոչ մի սահմանափակումներ չեն եղել և չեն կարող լինել։ Ընդհակառակը, մենք ձգտում ենք ստեղծել լրացուցիչ պայմաններ, որ մարդիկ լավ իմանան ռուսերենը, իմանան կատարյալ կերպով։ Կարծում եմ, որ մեր քաղաքականությունը ապացուցել է իր ճիշտ լինելը։

📍Այսօր Ռուսաստանը և Ադրբեջանը երկո հուսալի դաշնակիցներ են։ Մեր երկրների համար ծանր ժամանակներում մենք միշտ ցուցաբերել ենք իրավիճակի գիտակցում և մեզ պահել ենք բարեկամաբար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031