Լրահոս
Օրվա լրահոսը

Huawei-ը նոր էջ է բացում ULTIMATE DESIGN կոնցեպտի պատմության մեջ

Դեկտեմբեր 18,2024 13:04

2024 թվականի սեպտեմբերի 10-ին Շենժենում տեղի ունեցավ գալա միջոցառում՝ նվիրված Huawei ULTIMATE DESIGN կոնցեպտին։ Միջոցառումն ուղեկցվեց տպավորիչ շոու-ծրագրով և ռիթմիկ երաժշտությամբ, որ լավագույնս համապատասխանում է կոնցեպտի էությանը: Ցուցադրվեցին պարային շքեղ համարներ, որոնք մարմնի լեզվով արտահայտում են Huawei-ի տեսլականն ու վճռականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում նոր բարձունքներ գրավելու ճանապարհին:
 

HUAWEI բրենդի «Dream it Possible» կոմպոզիցիան արտացոլում է սեփական երազանքների հետևից գնալու կարևորությունն ու ընդգծում, որ ընկերության նորարարական բոլոր նվաճումները հնարավոր են դարձել սեփական հաջողության հանդեպ անմնացորդ հավատի շնորհիվ:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Ռիչարդ Յուն՝ ընկերության գործադիր տնօրեն, Consumer Business Group-ի խորհրդի նախագահ և Huawei Intelligent Automotive Solution-ի տնօրենների խորհրդի նախագահ: Նա խոսքում նշեց. «Մենք երբեք չենք դադարել նորարարական գաղափարներ առաջ քաշելուց և երբեք չենք հրաժարվել դրանք կյանքի կոչելուց: Հենց դրա շնորհիվ կարողացանք մշակել շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ HUAWEI MATE XT Ultimate design-ը»։

Նորարարական դիզայն և էսթետիկ կատարելություն

Huawei-ը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը սարքերի դիզայնի ոլորտում և սպառողներին ներկայանալ յուրահատուկ և էսթետիկ առաջարկներով: HUAWEI MATE XT Ultimate design սմարթֆոնը ժառանգել է նախորդ սերնդի ULTIMATE DESIGN սարքերի խորհրդանշական սիմետրիկ դիզայնը: Սարքի փայլուն մակերեսը ստեղծվում է բարդ սինուսոիդային մշակման շնորհիվ: Այդ ճանապարհով ստեղծված յուրաքանչյուր կորությունն ու դետալը սարքին տալիս են նրբագեղ և առանձնահատուկ տեսք:

 

Նորարարական տեխնոլոգիաներ և առաջադեմ զարգացումներ

Huawei-ը մշտապես ձգտում է տեխնոլոգիական նորարարության և օգտատերերին առաջարկում առաջադեմ հնարավորություններ ու սարքեր, ինչին հասնում է՝ կատարելով շարունակական ներդրումներ տեխնոլոգիական զարգացման և ընթացիկ ուսումնասիրությունների մեջ:

Նոր սմարթֆոնը համալրված է պտտվող մեխանիզմների վրա հիմնված նորարարական  համակարգով, որի շնորհիվ կարող է ծալվել դեպի ներս և դեպի դուրս։ Գերթեթև պտտվող կոնստրուկցիաներն ունեն ճշգրիտ կարգավորում, ինչի շնորհիվ էկրանը ծալվում է զարմանալիորեն սահուն:

HUAWEI MATE XT Ultimate design-ի իմերսիվ էկրանը պատրաստված է ճկուն նյութերից, որոնք թույլ են տալիս էկրանը հեշտությամբ ծալել տարբեր ուղղություններով՝ ինչպես դեպի ներս, այնպես էլ դեպի դուրս:

Նորարարական փորձ և զարմանալի հնարավորություններ

HUAWEI MATE XT Ultimate design-ը փոխում է մեր պատկերացումները սմարթֆոնի հնարավորությունների մասին: Այն թույլ է տալիս էկրանն օգտագործել երեք տարբեր ռեժիմով՝ լիովին բացված, երկակի կամ եռակի ծալված:

Լիովին բացված վիճակում էկրանը ստեղծում է այնպիսի իմերսիվ էֆեկտ, որ դիտողն իրեն բառացիորեն զգում է մեդիա կոնտենտի մեջ: Բացի այդ՝ անհամեմատ հեշտանում է անհրաժեշտ տեղեկատվության արագ որոնումը:

Երկակի ծալված էկրանով ռեժիմում սմարթֆոնը կատարյալ է հոդվածներ և նամակներ կարդալու համար, իսկ լիովին բացված էկրանով օգտատերը կարող է կենտրոնանալ մեկ գործողության վրա, օրինակ՝ զանգահարել կամ լուսանկարել:

Նորարարական լուսանկարչություն. հավերժացրեք կյանքի գեղեցիկ պահերը

Huawei-ը բջջային լուսանկարչության նորարարությունների ոլորտի առաջատարն է: HUAWEI MATE XT Ultimate design-ի բարակ կորպուսը ցուցադրում է պատկերի մշակման եզակի տեխնոլոգիայի՝ HUAWEI XMAGE-ի հզոր հնարավորությունները: Կարգավորման 10 աստիճան ունեցող ֆիզիկական դիաֆրագման թույլ է տալիս ստանալ ապշեցուցիչ կադրեր նկարահանման տարբեր պայմաններում: Հեռավոր սարերից մինչև ծաղկի վրա գտնվող փոքրիկ միջատներ պատկերող լուսանկարները դառնում են արտահայտիչ և տպավորող: Տեսախցիկը նաև ապահովում է ակնթարթային նկարահանման ֆունկցիա, ինչը հնարավորություն է տալիս անհավատալի հստակությամբ նկարահանել նույնիսկ արագ շարժվող առարկաները:

HUAWEI MATE XT Ultimate Design-ում ներդրված շարժական սարքերի նոր ձևավորման նոր մոտեցմամբ սմարթֆոնի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնում, դրանով կազմակերպված ժամանցն՝ ավելի գրավիչ: Որպես շուկայում առաջին եռակի ծալվող սմարթֆոնը՝ HUAWEI MATE XT Ultimate design-ն ընդլայնում է ծալվող սարքերի հնարավորությունները։

Huawei-ը երբեք կանգ չի առնում նվաճումների որևէ փուլում, այլ շարունակում է առաջ շարժվել՝ կատարելագործելով իր բրենդային ինքնություն և առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, առանձնահատուկ դիզայն և օգտագործողի պրեմիում փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031