«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Ամանորից առաջ մեծ վիճակահանություն է կազմակերպում, ինչը, պարզ ասած` «ռեկետի» դասական օրինակ է:
Ի՞նչ վիճակահանություն է սա, ո՞ր ոլորտներին են ուղղվելու այդ գումարները, ովքե՞ր են մասնակցելու, ի՞նչ խնդիրների համար են նորից փող հավաքում: «Հրապարակն» այս հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից: Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը նշեց.
– Իսկությամբ, խոսքը վիճակահանության տոմսերի մասին է, բայց քանի որ արժեքները տարբեր են` 500 հազար դրամ, 1 մլն ՀՀ դրամ եւ 1,5 մլն ՀՀ դրամ, հասույթները պետք է ուղղվեն հիմնադրամի 2025 թվականի ծրագրերի համար: Ունենք ահագին ծրագրեր:
– Ի՞նչ ծրագրեր են:
Կարդացեք նաև
– Զանազան. կրթության, գիտության, սոցիալ-տնտեսական: Շատ լավ ծրագրեր ունենք նաեւ տեղահանված ընտանիքների համար, ջերմոցների համար եւ այլն: Երբ փոխանցումը կատարում են մարդիկ, որպես շնորհակալության ժեստ՝ սիմվոլիկ նվեր է փոխանցում հիմնադրամը․ տուփ է, որի մեջ կա կոնյակ եւ շոկոլադ։ Դա մեզնից հիշատակ է: Տուփը համարակալված է լինելու, որպեսզի անհատը մասնակցի վիճակահանությանը: Դեկտեմբերի 30-ին, ժամը 4-ին, ուղիղ եթերի միջոցով մեր էջում կտեսնեն բոլորը:
-Իսկ ինչո՞ւ վիճակահանության մասնակիցներին չեք հրավիրում:
– Որովհետեւ այդքան մարդ` 250, չենք կարող կանչել: Հետո հաղթողների համար նվերների հանձնման արարողություն կանենք: Վճարումը կատարողները մեր աջակիցների ցանկի մեջ կլինեն, կապ կստեղծենք հետագայում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: