ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ Բաքվում ավարտվել է ստեղծագործական-քարոզչական նախապատրաստությունը և առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում:
Գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը մի ամբողջ կյանք անցել են կյանքի ու մահի ճանապարհով` որպես առաքելություն մտքում և սրտում ունենալով հայրենիքի պաշտպանությունը:
Դավիթ Բաբայանը բազում պատվիրակություններ ընդունել-ճանապարհելով երբեք չի մտածել, որ մի օր Արցախը կլինի օկուպացված, իսկ հայի ազգանուն ունեցող անձինք հպարտությամբ կազդարարեն իր հայրենիքի ադրբեջանական լինելու մասին:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդանյանն էլ Արցախ տեղափոխվելիս, նույնիսկ իր ամենավատ երազներում, Արցախն այսպիսի կապանքներում չէր պատկերացնում:
Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով և նրա հետ կապված ցանկացած տեսարան նորմալ հայի համար չի կարող հաճելի լինել: