Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազայի կարիք չկա, Շուշիի հռչակագիրը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն՝ սպառնալիքի դեպքում

Դեկտեմբեր 18,2024 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Ադրբեջանում, քաղաքական շահարկումներ են և հավելել, որ «դրա կարիքը չկա»:

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը պարունակում է հոդված, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն սպառնալիքի կամ հարձակման դեպքում, Ալիևը շարունակեց իր խոսքը հետևյալ կերպ.

Սա և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի պարտավորությունն է՝ օգնելու իրար, եթե մեկը բախվի արտաքին սպառնալիքի, արտաքին հարձակման։ Ուստի, հռչակագրի այս հոդվածը, ըստ էության, բացարձակապես անիմաստ է դարձնում մշտական ​​ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը մեր տարածքում։

Նշելով, որ երկու երկրների միջև ավելի քան 30 տարի շարունակվող ռազմական համագործակցության ընթացքում Թուրքիան կարևոր դեր է խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման և մարտունակության, օպերատիվ պլանավորման, իրավիճակի վերլուծության և ռազմական առումով այն բարձր չափանիշների հասցնելու գործում, Ալիևն ասել է. «Մենք շատ երախտապարտ ենք մեր թուրք ընկերներին այս օգնության համար»։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031