Լրահոս
Օրվա լրահոսը

Արդար ընտրություն ասելը կեղծիք է, երբ ընտրողի կամքի վրա բռնանալով՝ փոխում ես ընտրությունների արդյունքում ձեւավորված ուժերի դասավորությունը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 18,2024 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վեց տարի շարունակ իշխող քաղաքական ուժը հպարտորեն հայտարարում է, որ այլեւս փակ է ընտրակեղծիքների էջը, եւ Հայաստանում այլեւս երբեք ընտրություններ չեն կեղծվելու: Սակայն ի՞նչ տարբերություն` կեղծիքն անում են ընտրությունից առա՞ջ, թե՞ հետո: Ի՞նչ տարբերություն` 5-10 հազար դրամո՞վ են ձայն գնում եւ խեղաթյուրում ընտրության արդյունքները, թե՞ ընտրված քաղաքական ուժին ճզմում են, ընտրված քաղաքապետերին բանտ նստեցնում, քրեական եւ այլ մեթոդներով ստիպում, որ հրաժարվեն իշխանությունից, կամ` հաղթող ուժի ավագանու անդամներին «առնում» են եւ գահընկեց անում համայնքապետին: Եթե ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանը, Մամիկոն Ասլանյանը, Արկադի Թամազյանը, Հարություն Մանուչարյանը, Արծրուն Իգիթյանը զրկվեցին համայնքը ղեկավարելու իրավունքից, եթե Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գեւորգ Փարսյանի դեմ քրեական գործեր հարուցվեցին, այլեւս ո՞վ կհամարձակվի հաջորդ ՏԻՄ ընտրություններում առաջադրվել:

Արդար ընտրություն ասելը կեղծիք է, երբ ընտրողի կամքի վրա բռնանալով՝ փոխում ես ընտրությունների արդյունքում ձեւավորված ուժերի դասավորությունը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031