Լրահոս
Օրվա լրահոսը

11 մլն դրամ տարեկան եկամուտ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 18,2024 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը։

Նա հայտարարագրել է 1986 թվականին Երևանում ձեռք բերված բնակարան բազմաբնակարան շենքում։

2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 576 հազար դրամ, որից 825 հազարը Ասլանյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 10 մլն 751 հազար դրամը ԱԺ աշխատակազմից աշխատանքի վարձատրությունն է։

2022 թվականի համեմատ Հակոբ Ասլանյանի եկամուտներն ավելացել են գրեթե 2,5 մլն դրամով. 100 հազար դրամով ավելացել է պատգամավորի կենսաթոշակը, իսկ աշխատանքի վարձատրությունն ավելացել է 2 մլն 200 հազար դրամով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031