Դեկտեմբերի 16-ին hraparak.am կայքը լուսանկար էր հրապարակել Նոյեմբերյանի պետական քոլեջից, որում երևում էր ջեռուցման համակարգի բացակայությունը: Դասասենյակը ջեռուցվում է վառելափայտի օգնությամբ:
Խնդրին մանրամասն ծանոթանալու համար Aravot.am-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի հետ: Վերջինս նշեց, որ դասախոսություն է կարդում, իսկ թեմային կանդրադառնան քոլեջի ֆեյսբուքյան էջում:
Արդեն ուշ երեկոյան Նոյեմբերյանի պետական քոլեջի ֆեյսբուքյան էջը հայտարարություն տարածեց հետևյալ գրությամբ.
«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐ
Կարդացեք նաև
Նոյեմբերյանի պետական քոլեջը վստահ քայլերով առաջ է գնում և արձանագրում իր նոր հաջողությունները: Վերջապես, 2025թ-ից կմեկնարկի Նոյեմբերյանի պետական քոլեջի նոր համալիր շենքի կառուցման շինարարական աշխատանքների գործընթացը: Ըստ նախագծի՝ ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար, քոլեջը կունենա մասնագիտացված հարմարավետ լսարաններ, արհեստանոցներ, լաբորատորիաներ և կաբինետներ՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, մասնագիտական պարագաներով և գույքով: Կկառուցվեն ուսումնական, վարչատնտեսական մասնաշենքեր, հանրակացարան, մարզադահլիճ, մարզահրապարակ, ավտովարման հրապարակ, հանգստի և ժամանցի գոտիներ: Շենք֊շինությունները կապահովվեն լոկալ ջեռուցմամբ։
Վստահ ենք, որ Նոյեմբերյանի պետական քոլեջը մոտ ապագայում կունենա այնպիսի բարեկեցիկ և հարմարավետ միջավայր, որը կապահովի ոչ միայն արդյունավետ ուսուցում, այլև կբավարարի ուսանողների բոլոր պահանջներն ու քմահաճույքները»:
Հայտարարությունից հասկանալի չէ, թե ե՞րբ որոշվեց կառուցել նոր համալիր կամ ինչ միջոցներով: