Թուրքիան Սիրիայի կլանումից հետո պաշտոնապես հաջորդ թիրախ է հռչակում «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը փաստացի կասեցնում է բանակցային գործընթացն ու հայտարարում «Արևմտյան Ադրբեջանը» վերադարձնելու անխուսափելիության մասին, Ռուսաստանից բաց տեքստով ասում են, որ եթե Հայաստանը «խելքը գլուխը չհավաքի»՝ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի, իսկ Հայաստանի առաջին դեմքն այդ ընթացքում հասարակությանը տեղեկացնում է, որ սափրվելիս կամ ատամները լվալիս պետք է ծորակը բացել-փակել (ո՞ւմ մտքով կանցներ), Աննա Հակոբյանն էլ, պարզվում է, «կադաստրի վկայական» չունի։
Կարելի է, իհարկե, Նիկոլ Փաշինյանի այս մեղմ ասած՝ տարօրինակ վարքագիծը մեկնաբանել որպես գռեհիկ պոպուլիզմ կամ հանրության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից շեղելու պարզունակ փորձ, բայց իրականում սա լավ մտածված ներքաղաքական ռազմավարություն է։ Ի վերջո նրա նպատակն այն չէ, որ մարդկանց ցույց տա, թե տեսեք՝ ես ձեզ նման սովորական մարդ եմ, «պեռաշկի» եմ ուտում, ամեն օր սափրվում եմ, Աննան կանաչ լոբի է մաքրում, և այլն։ Նրա նպատակն է՝ ցույց տալ, թե իբր մեր հասարակությանը ամենաշատը հենց դա՛ է հետաքրքրում, դրա համար էլ վկայակոչում է իր ֆեյսբուքյան «գնդակահարության պատի տակ» բարձրացված հարցադրումները։
Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան իր կենցաղն է կեղծում, որքան հանրային մտածողության առաջնահերթությունները։ Իբր՝ տեսեք, մարդկանց ոչ Ղարաբաղն է հետաքրքրում, ոչ Հայաստանի ամայի-անբնակ սարերը, ոչ անվտանգային սպառնալիքները, մարդիկ համարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանի սահմաններն ապահով են, Ալմա-Աթայի հռչակագիրն ու Կիրանցի դպրոցի դիմաց տնկված ծառերն այդ հարցը լուծել են, հետևաբար՝ ինքն էլ, որպես ժողովրդավարության բաստիոնի առաջնորդ, կարիք չունի այդ հարցերով պարզաբանումներ տալ «սիրելի ժողովրդին», ու խոսում է միայն այն հարցերի մասին, որոնք հետաքրքրում են մարդկանց։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում