Դամասկոսի ալ-Մուջթահիդ հիվանդանոցի մոտ հավաքված մարդիկ դանդաղ ուսումնասիրում էին բուժհաստատության պատերին փակցված սարսափելի լուսանկարները:
Ալ-Ասադի ռեժիմի օրոք բանտերում խոշտանգվածների պատկերներն են։ Յուրաքաչնյուրը իր կորսված հարազատին է փնտրում։ Շատերը հեռանում էին առանց պատասխանի։
Սև մազերով մի երիտասարդ կին ճչալով հեռանում էր պատից։
«Դուք գիտեիք այս մասին։ Միշտ գիտեիք։ Դուք ոչինչ չեք արել»,- բղավում էր նա։
Ամբոխը լուռ էր։ Մի տղամարդ խախտում է լռությունը. «Աստված մահից հետո իր արդարադատությունը ի կատար կածի»։
«Ի՞նչ Աստված։ Ես չեմ հավատում Աստծուն»,- պատասխանեց կինը ու հեռացավ
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական ցանցի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ անհետ կորել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի օրոք, սակայն տեղացիների կարծիքով՝ իրականում, թիվն ավելի մեծ է։
Նորություն չէ, որ ալ-Ասադի վարչակարգի ժամանակ մարդիկ հայտնվում էին ճաղերի հետևում ընդամենը քննադատելով կառավարությանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում