Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկել են Հայաստանի գինեգործության ոլորտը Եվրամիության որոշակի չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերը

Դեկտեմբեր 17,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը բոլոր ոլորտներում շեշտակիորեն զարգանում է: Այս համատեքստում տնտեսական ոլորտի հարաբերություններում կարեւոր են դառնում, մասնավորապես, գինեգործական արտադրանքի արտահանման եւ ներմուծման հետ կապված հարցերը:  Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է դեկտեմբերի 17-ին Հայաստանի գինեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հանձնաժողովը քննարկումը նախաձեռնել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ: Հանդիպման նպատակն է քննարկելու ոլորտին վերաբերող հարցերն ու գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ վերջին տարիներին մեր երկրում  գինեգործությունը շատ ակտիվ է զարգանում եւ հայկական գինու՝ եվրոպական երկրներ արտահանումը կարեւորագույն ուղղություններից մեկն է: Հիմնադրամն աջակցում է գինեգործական ընկերություններին` ներկայացնելու իրենց արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում: Զարուհի Մուրադյանը նաեւ տեղեկացրել է, որ  արտահանման հետ կապված կան լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ: Հիմնադրամի տնօրենը կարեւորել է քննարկումը՝ նշելով, որ սա լավ հնարավորություն է՝ անդրադառնալու առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված հարցերին:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի խոսքով 2018 թվականից Միջազգային հանրապետական ինստիտուտը Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վստահելի գործընկերն է եւ տարիների ընթացքում միասին աշխատել են՝ ամրապնդելու կառավարումը, խթանելու երկխոսությունը ու լուծելու կարեւոր մարտահրավերները: Այսօրվա միջոցառումը, ըստ նրա, այդ ավանդույթի շարունակությունն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե ինչպես կարող է երկրի տնտեսության եւ ինքնության կարեւոր մասը հանդիսացող գինեգործության ոլորտը զարգանալ եվրոպական ինտեգրման շրջանակում:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են եվրոպական ինտեգրման գործընթացի շրջանակում գինեգործության մարտահրավերներին, ընթացակարգերին, արտահանման խնդիրներին, մրցունակության վրա ազդող մարկետինգային քաղաքականությանը, լոգիստիկ հարցերին, Հայաստանի գինեգործության ոլորտը Եվրամիության որոշակի չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցերին:

Գինեգործության ոլորտի ներկայացուցիչները քննարկել են հարցերի լայն շրջանակ եւ հույս հայտնել, որ նման հանդիպումներն ու համատեղ նախաձեռնությունները կլինեն շարունակական, ինչը կնպաստի ոչ միայն հայկական գինեգործության, այլեւ ամբողջ տնտեսության զարգացմանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031