Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցե՛ք, որպեսզի Ադրբեջանը ցմահ ազատազրկման չդատապարտի մարդու իրավունքների համար իր կյանքը նվիրաբերած Ռուբեն Վարդանյանին (թարգմանություն)

Դեկտեմբեր 17,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոչ միջազգային հանրությանը

Աջակցե՛ք, որպեսզի Ադրբեջանը ցմահ ազատազրկման չդատապարտի մարդու իրավունքների համար իր կյանքը նվիրաբերած Ռուբեն Վարդանյանին

Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամը խստորեն դատապարտում է հասարակական–պետական գործիչ, մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի իշխանությունների կողմից դատական հետապնդման և հնարավոր ցմահ ազատազրկման փորձը։

Ռուբեն Վարդանյանը միջազգային մարդասիրական իրավունքի համաշխարհային պաշտպան է։ Նա հսկայական ռեսուրսներ է ներդրել՝ համաշխարհային մակարդակով կյանքի կոչելու «Ավրորա» միջազգային ֆորումը՝ ձեռք մեկնելով համաշխարհային կոնֆլիկտային կետերում մարդասիրական աշխատանքներ կատարող նվիրյալներին և օգնության կարիք ունեցող ժողովուրդներին։ Նրա նվիրվածությունը հումանիտար արժեքներին հայտնի է ամբողջ աշխարհին։

Ռուբեն Վարդանյանը հանցագործ չէ, ինչպես փորձում է աշխարհին մոլորեցնել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը։ Վարդանյանը մտավորական է, հասարակական և պետական գործիչ, իր ժողովրդի ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի համար պայքարող մարդ։ 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում նա նախընտրեց կիսել ժողովրդի ճակատագիրը, գերևարվեց, բայց անպաշտպան չթողեց իր ժողովրդի զավակներին։ Ռուբեն Վարդանյանն ամբողջ կյանքում աջակցել է ազատության և արդարության գաղափարների տարածմանը, ժողովրդավարական գործընթացների կայացմանը, ժողովուրդների համերաշխ և խաղաղ համակեցության գաղափարին։

Ադրբեջանում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, ապօրինի և ուժեղ հարված՝ արդարությանն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին: Կոչ ենք անում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, միջազգային հանրությանը, արդարադատության համաշխարհային կառույցներին, ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդին, ԵԱՀԿ–ին և այլ կազմակերպությունների՝ դատապարտել Ադրբեջանի իշխանությունների այս քայլը, ամեն ճնշում գործադրել, որպեսզի կանխվի Ռուբեն Վարդանյանի անարդարացի դատապարտումը և ապահովվի նրա ազատ արձակումը։

Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության սկզբունքները պահանջում են վճռական քայլեր:

 

Genesis Armenia

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031