ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայի քաղաքապետարանում մասնակցել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի և քաղաքային խորհրդի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Գլխավոր հանձնակատարի այցի։
Միջոցառմանը ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը։ Նա, մասնավորապես, իր խոսքում ընդգծել է ֆրանսահայ համայնքի հետ կապերի բազմակողմ զարգացման կարևորությունը։
Ելույթով հանդես է եկել նաև Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալ Անտոնի Բորրեն՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացումը ամենատարբեր բնագավառներում։
Ընդունելությանը ներկա են եղել Նիցցայի քաղաքապետի տեղակալներ Մագալի Ալթունյանը, Գաել Նոֆրին, քաղաքային խորհրդի անդամ-պատվիրակներ Պիեր Ֆիորին, Մարի Քրիսթին Ֆիքսը, Կոտ դը Ազուրի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի և այլ կառույցների անդամներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ