Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Մաքսիմ Դեմենկոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս», եթե իտալացիների հետաքրքրությունը նրա նկատմամբ իրական է: Բայց նաեւ նշում է, որ Հայաստանի ազգային հավաքականի անդամի կարիերան ավելի լավ կդասավորվի ՊՍԺ-ում:
Դժվար է ասել, թե Սպերցյանն ինչպես կինտեգրվի «Յուվենտուսին»: Հաճելի է, որ Սաֆոնովը ՊՍԺ-ում ապացուցում է իր կարողությունները: Սպերցյանի համար ավելի հեշտ կլինի ֆրանսիական ակումբում, սակայն «Յուվենտուսն» էլ լավ տարբերակ է: Պետք է աշխատել տեղափոխվել այդ ակումբ»,-ասել է Դեմենկոն РБ Спорт-ին:
Հիշեցնենք, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով «Յուվենտուսը» լրջորեն նպատակադրվել է Էդուարդ Սպերցյանին գրանցել արդեն ձմեռային այս պատուհանի ընթացքում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ