«Ցուցում չունի, մտավախություն չունի։ Չեն ասել՝ ինչ անի այս պայմաններում»,- լրագրողների հարցին՝ ի՞նչ մտավախություն ուներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը, որ մերժեց Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը նրան թույլ տալ հաղորդակցվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանը շարունակեց․ «Պատկերացնում եք՝ Աշոտյանն ասում է՝ ես իմ ղեկավարի հետ եմ ուզում շփվել։ Երևի իրենց ղեկավարը պետք է որոշի՝ ինչ անել։ Եթե Դոլմազյանը լիներ դատավոր՝ ոնց օրենքով է գրված, Արմենը կալանքի տակ չէր լինի առաջին օրվանից»։
Վկաների՝ ձգձգվող հարցաքննությունների մասին էլ նա հիշեց «Գարաժ» ֆիլմը․ «Գարաժ կինոյում շուկայի տնօրեն կինն ասում է՝ ինձ տեղեկանք տուր, որ ես գիշերն անցկացրել եմ 23 վկաների ներկայությամբ։ Հիմա հարց եմ տալիս՝ ի՞նչ վկաներ․․․մոտավորապես այս գործն է։ Ինչի՞ մասին են վկաները, ոչ մի բանի։ Առերևույթ հանցանք չկա։ Վկաների հիշատակումը ֆորմալ մի բան է Արմենին իր շարժի մեջ սահմանափակելու համար։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ