«Սիրիայից հետո Հայաստանի դեմ սպառնալիքները բազմապատկվել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։
Նա գտնում է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միջանցքի անվան տակ ուզում են Հայաստանին զրկել Սյունիքից։ Իսկ 2020թ․ պատերազմի ժամանակ այդ երեք երկրների խնդիրը Արցախը չէր, Սյունիքն էր։
Դավիթ Շահնազարյանն ասում է, ամռանը ԱՄՆ-ն, նաև Ֆրանսիան առաջարկել են կնքել ռազմավարական գործընկերության պայմանագիր, բայց Հայաստանի իշխանությունները մերժել են։
Ինչ վերաբերում է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը՝ Դ․ Շահնազարյանը գտնում է, որ արդյունքում Ռուսաստանն ու Իրանը թուլացան։
Կարդացեք նաև
Հակառակը՝ Թուրքիան ամրապնդեց դիրքերն այնքան, որ հիմա ինքն է որոշում՝ Ռուսաստանը պետք է մնա՞ տարածաշրջանում, թե՞ պիտի հեռանա։
«Թուրքիան հզորանում է` Ռուսաստանին հեծած»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ես եթե լրագրող լինեի ու ինչ որ մեկը ոչ թե կարծիք հայտներ,այլ խոսեր ինչ որ փաստի մասին ես նրան կխնդրեի բերել որևէ ապացույց իր ասածին։ Եթե նա չբերեր ապացույց ես երբեք չէի հրապարակի նրա ասածը։
Հիմա էս մարդը ասում ա ,որ Ֆրանսիան և ԱՄՆ ըն մեզ ինչ որ բան են առաջարկել,թող ապացուցի։
Ես էլ ասում եմ,որ այլմոլորակայիններ են են առաջարկող որը եղել այլ ոչ թե ԱՄՆ ըն։
Կարծում եմ, որ եթե որևէ մեկը որևէ տեղեկության մասին խոսում է, ապա լրագրողն ինքն է որոշում, թե արդյոք? նպատակահարմար է ապացույցներ պահանջել ասվածի վերաբերյալ։ Նույն կերպ, նպատակահարմար չեմ գտնում “Հայ” անունով օգտատիրոջից ապացույցներ պահանջել, թե արդյոք նա սովորական մի հայ է, այլ ոչ թե այլմոլորակային կամ էլ քպ-ական։