Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, ուրախ ենք մշտապես համագործակցել». նախարար Ամիրի

Դեկտեմբեր 17,2024 18:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը մշակույթի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում:

«Մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական ​​հարաբերություններում։ Մենք արդեն իսկ համատեղ աշխատում ենք տարբեր ուղղություններով, և երկու երկրների միջև ստորագրված համագործակցային մի շարք փաստաթղթեր զարկ են տալու նոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ընդհանուր արժեքները պահպանելու հանձնառություն ունեն: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների մշակութային կառույցների համատեղ աշխատանքների խրախուսումը, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացումը:

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ մշակութային հարաբերությունների ամրապնդումը կնպաստի այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, և մենք ուրախ ենք տարբեր ուղղություններով մշտապես համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին:

Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի համագործակցության օրակարգում նախարարները մասնավորապես քննարկել են Երևանում և Թեհրանում մշակութային ժառանգության օրերի անցկացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031