Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արհի. Տ. Գևորգ Եպս. Ասատուրյանը:
Դեսպան Ռ.Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: