«Ապառաժ». Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից ստացել է վկայագիր, որով երաշխավորվում էր Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, սակայն 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այդ ծրագիրը դադարել է գործել, և զոհվածի կինը մնացել է ձեռնունայն։
– Դիմել ենք տարբեր տեղեր, սակայն հարցը չի լուծվել։ Մեզ պատասխանել են՝ քանի որ Արցախը դադարել է գոյություն ունենալ, ըստ այդմ Արցախի կառավարության կողմից կյանքի կոչված բոլոր փաստաթղթերը կորցրել են իրենց ուժը, – ասում է տիկին Մարինեն ու ավելացնում, որ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար Արցախում տրված վկայականն ընդամենը մի սովորական թուղթ է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: