Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին:
Գործակալության պետը կարևորել է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստան–Իսպանիա համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքի կայացման և զարգացման գործում Իսպանիայի ունեցած մեծ ձեռքբերումները: Գործակալության պետն այս առումով բարձր է գնահատել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Իսպանիայի լիազոր մարմնի (AEPD) հարուստ փորձը, որն ավելի քան 30 տարվա պատմություն ունի։
Քրիստինա Կոնեսա Սանչոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցության ձևավորմանը՝ առաջարկելով գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի կազմակերպում ու համատեղ ծրագրերի իրականացում:
Գործակալության պետը ներկայացրել է նաև կառույցի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները՝ հույս հայտնելով նոր ծրագրերի իրականացման գործընթացում տեսնել նաև իսպանական կողմի ներգրավվածությունը։
Կարդացեք նաև
Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպումը լավ մեկնարկ կլինի ապագա համատեղ նախագծերի և նախաձեռնությունների համար:
ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն