ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում կայացավ հանդիպում Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Պետր Պիրունչիկի միջև:
Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, չվերթների վերաբերյալ, քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումներն ու համագործակցության հնարավորությունները։
Կողմերը հատկապես շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար և կարևորեցին այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Դեսպանը տեղեկացրեց՝ Չեխիա մուտքի արտոնագրերի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ՝ միաժամանակ շեշտելով մուտքի արտոնագրի ձեռքբերման պարագայում առաջին մուտքը Չեխիա կատարելու կարևորության մասին։
Կարդացեք նաև
Կողմերը կարևորեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով մարկետինգային միջոցառումների իրականացումը՝ ուղղված զբոսաշրջային հնարավորությունների մասին միմյանց երկրներում իրազեկվածության բարձրացմանը։