«2025-ը արևելյան օրացույցով կանաչ օձի տարի է։ Օձերը մեր երկրում քիչ չեն։ Չեմ ուզում հեգնել, կատակի տալ։ Իշխանափոխություն կարող է լինել յուրաքանչյուր օր։ Ցավոք, թե երբ կլինի իշխանափոխությունը, այս պահին կախված է ոչ այնքան հայ ժողովրդից, որքան Նիկոլին դրսից խաղացնող ուժերից»,-hարցին՝ 2025-ին իշխանափոխություն կլինի՞, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Արմեն Աշոտյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հրապարակած համապատասխանության նոր զեկույցը «դեղին քա՞րտ» էր Նիկոլ Փաշինյանին, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Եթե քաղաքականության մեջ գործեր ֆուտբոլի օրենքը, որ երկրորդ դեղին քարտից հետո կարմիր պիտի տային, Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հեռացված լիներ խաղադաշտից։ Մի հավատացեք Արևմուտքի քարտերին, դրանց գույներին։ Արևմուտքը երկու ձեռքով է խաղում․ հանրային դաշտում գովում է Նիկոլին, «շախի քցում» ռուսների դեմ, իսկ փորձագիտական բոլոր զեկույցներում տակից քննադատում են։ Ես չեմ համարում, որ դա դեղին քարտ էր։ ԳՐԵԿՈ-ի զեկույցի մեծ մասը ԱԺ-ի մասին է։ Եթե «ճշտով» գրեին, պատկերացնո՞ւմ եք, թե ԱԺ-ի մասին ինչեր կգրեին»։
Հայ-ադրբեջանական բանակցությունների մասին Արմեն Աշոտյանը նախընտրեց կանխատեսումներ չանել ու ասաց․ «Շատ դժվար է կանխատեսումներ անել մի գործընթացի մասին, որն ամբողջությամբ կախված է Ալիևի և Էրդողանի քմահաճույքից և դրան հնազանդվելու՝ Նիկոլի այդ պահի պատրաստակամության աստիճանից և ճկունությունից»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ