Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ՄԻՊ աշխատակազմն արձանագրել է խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամքի գրեթե բոլոր հաստատություններին

Դեկտեմբեր 17,2024 16:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նոյեմբերի 26-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ Հաստատություն):

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և աշխատակիցների հետ։

Ուշադրության է արժանի այն, որ Հաստատության աշխատակազմը հետևողական է խնամք ստացող երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերի առնչությամբ, երեխաները, հիմնականում, ներգրավված են տարբեր սպորտային և մշակութային միջոցառումներում, իրազեկված են իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։

Գնահատելով Հաստատության աշխատակազմի ջանքերը՝ հարկ է փաստել, որ այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց հիմնական մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող գրեթե բոլոր հաստատություններին, օրինակ` կապված տարածքի անբավարարության, ֆիզիկական միջավայրի` համընդհանուր դիզայնի սկզբունքներին չհամապատասխանելու և այլ հարցերի հետ։

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031