Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարիկ Մինասյանը ՔՊ-ի որդեգրած ճանապարհից, մեր քաղաքականությունից, մեր գաղափարախոսությունից հեռու մարդ չէր»․ Դավիթ Առուշանյանը՝ պնդում է՝ գյումրեցիներին հնարավոր չէ խաբել

Դեկտեմբեր 17,2024 16:45

«Շատ կարեւոր է, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը լինի գյումրեցիների սրտով, որ ով ավելի շատ ձայն հավաքի՝ ինքն էլ նշանակվի։ Հիմի, եթե գյումրեցիները երկրորդ տեղ ինձ ավելի շատ համակրանք ունեն, ինչի չէ, մարզպետ նշանակվելու հարցում․․․»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Նա անցած չորեքշաբթի մանդատը վայր դնելու դիմում է գրել, գործընթացը յոթ օր է տեւելու եւ եթե թղթաբանությունը հասցնեն, ապա իր՝ մարզպետի պաշտոնում նշանակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա կառավարության առաջիկա նիստում։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մուրադյանին իր կատարած աշխատանքի համար։ Թե ինչից է դժգոհ եղել, ինչ խնդիրներ կային` չեմ կարող ասել»,- ասաց Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։

Դիտարկմանը՝ Մուշեղ Մուրադյանի համար կարծես անակնկալ էր իր ազատումը, քանի որ կառավարության նիստից առաջ նա հերքում էր ազատման մասին լուրերը՝ Առուշանյանը պատասխանեց. «Չեմ կարող դա մեկնաբանել, միայն կասեմ, որ չեմ կարծում, որ պարոն Մուրադյանը դիմումը գրել է կառավարության նիստի ժամանակ։ Չի լինում այնպես, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ որոշի, որ հեռացնում է։ Եթե դուք մտածում եք, որ անակնկալ էր պատրաստված, ապա միանշանակ՝ ոչ»։

Լրագրողների դիտարկմանը՝ ստացվում է, որ ՔՊ-ն խաբել է գյումրեցիներին, քանի որ ասվում էր, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը կուսակցական չէ, բայց հիմա նա ՔՊ-ին անդամակցելու որոշում է կայացրել, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Մենք ընդհանրապես ոչ մեկին չենք խաբում, իսկ գյումրեցիներին հնարավոր էլ չէ խաբել, որովհետեւ չէր ասված միայն կուսակցականներ եւ հասարակ քաղաքացիներ, ասված էր՝ կուսակցականներ, համակիրներ եւ համախոհներ։ Այսինքն, պարոն Մինասյանը ՔՊ-ի որդեգրած ճանապարհից, մեր քաղաքականությունից, մեր գաղափարախոսությունից հեռու մարդ չէր»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031