«Կոնտակտ ունեցանք «մեր դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ։ Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին ու Վահագն Ալեքսանյանին ու զրույց է ունեցել։ Մենք չենք նախաձեռնել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Խոսքը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացած հանդիպման մասին է։
Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ, Չավուշօղլուն խոսել է խաղաղության մասին․ «Վա՞տ է, կարծում եմ՝ շատ լավ է»։
Զրույցից այլ մանրամասներ Անդրանիկ Քոչարյանը չհրապարակեց։
Կարդացեք նաև
«Եթե ինձ վտանգ սպառնա, դուք կմնաք անպաշտպան»,- սա էլ Անդրանիկ Քոչարյանի պատասխանն էր իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին։ Այդ խոսակցությունները քաղաքական կուլիսներում վաղուց են պտտվում։
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ ինտրիգ պարունակող հայտարարություն արեց․ «Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարեւոր է Հայաստանի համար»։
Բացահայտումը վերաբերելու է անվտանգային ոլորտին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ