Այս նախագծի ընդունումից հետո, ՀՀ սահմանային որոշ հատվածներում մարտական հերթապահությունը ԵԿՄ-ն է իրականացնելո՞ւ, թե՞ այս համակարգում են տեղավորվելու տարիքն առած մեր քաղաքացիները․ հարցն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
«Հասկացա հարցի իմաստը, օրենքում անուններ չեն ֆիքսվելու»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարբեր հատվածներում ԵԿՄ-ական ուժերը պաշտպանություն են իրականացնում ու բավական արդյունավետ։
Անդրանիկ Քոչարյանը նաեւ հայտարարեց․ «Այո, այս օրենքը մարդկային ռեսուրսը արդյունավետ կառավարելու համար է»։ Նա պատասխանում էր ոչ միայն ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին, այլ նաեւ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին։ Նա էլ բազմաթիվ անհամաձայնություններ ուներ նախագծի առնչությամբ՝ միջազգային փորձից ելնելով։
«Եթե բանակի մարդկային ռեսուրսն ավելի կառավարելի դառնալու համար է՝ օկ, հարց չկա, քվեարկենք, գնանք, բայց եթե ոչ դրա համար է, այս փուլում ես ձեռնպահ կմնամ քվեարկելուց»,- ասել էր ՔՊ-ական պատգամավորը։
Կարդացեք նաև
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանն էլ հավելեց՝ օրենքը թույլ է տալիս այն մարդկանց, ովքեր տարիքի բերումով կամ հիվանդությունների պատճառով չեն մասնակցում երկրի պաշտպանությանը, կարողանան մասնակցել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ