Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարա էդ հսկայական աշխատանքը մնա ստվերում»․ Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյա պատերազմի զեկույցի մասին

Դեկտեմբեր 17,2024 15:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, ե՞րբ հայտնի կլինի․․․

-Մի անհանգստացեք, անպայման, 8-րդ նստաշրջանում այդ բովանդակային զեկույցը բոլորը լսելու են։

-Այդ 8-րդ գումարումը մինչեւ 2026 թի՞վն է։

-Չէ։ Լսեք․․․ այո, այո, չէ, էդ չեմ ասում․․․ դուք անպայման լսելու եք, բոլորն էլ լսելու են, դուք լսելու եք․․

-Հարց է՝ մենք կմասնակցե՞նք, թե՞ չէ․․․ տպավորություն է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ․․․

-Անպայման դուք լսելու եք։ Ո՞նց կարա էդ հսկայական աշխատանքը մնա ստվերում։ Շատ բան է տալու, հատկապես Ձեզ, պարոն Մանուկյան, որովհետեւ հիշողության հեռավորությունը շաաատ մեծ է դիապազոնը։ Սպասեք լիագումար այն նիստին, որի ընթացքում ես ելույթով հանդես կգամ։

Այս երկխոսությունն այսօր խորհրդարանում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եւ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջեւ։ Վիճարկվող թեման՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն էր, որի հրապարակումը արդեն տեւական ժամանակ է՝ հետաձգվում է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031